Թայվանի նեղուցում հակամարտությունը, որը կարող է առաջանալ Թայվանում Չինաստանի «ուժային սցենարի» իրականացումից, չպետք է անխուսափելի համարել, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, հաղորդում է CNN-ը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը չի ցանկանում նման առճակատում՝ հնարավոր հետևանքների պատճառով։
«Ամբողջ աշխարհը շահագրգռված է Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման գործում: Մի սխալվեք. Թայվանի նեղուցում հակամարտությունը կործանարար կլինի»,- բացատրել է Օսթինը:
Ինչպես նշել է Պենտագոնի ղեկավարը, Թայվանի նեղուցում հակամարտությունը լուրջ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա։ Նա հավելել է, որ կողմ է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկխոսության հաստատմանը, առնվազն ռազմական գծով։