Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը նախապես չի հայտարարի հակահարձակման մասին

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն ասել է, որ ուկրաինացի զինվորականների մարտավարությունն անընդհատ փոխվում է, և նրանք կսկսեն գործել, երբ գա հակահարձակման համար լավագույն ժամանակը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի շարք հայտարարություններ էր արել ուկրաինական ուժերի սպասվող հակահարձակման վերաբերյալ. նա ասել էր, որ զինված ուժերը պատրաստ են ռազմական գործողությունների, սակայն իր համար դժվար է նշել հակահարձակման ժամկետը։