Ռուսաստանի Բելգորոդ մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը այսօր հայտնել է՝ անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական կողմից հրետակոծությունների հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 16-ը վիրավորվել են։
Նրա խոսքով՝ «Գրադ» կայանքի հրետակոծության հետևանքով տեղում զոհվել են 2 տղամարդ, իսկ ծանր վիրավորված կինը մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։

Հունիսի 2-ին հրետակոծության հետևանքով երկու կին էին զոհվել։
Ուկրաինական կողմը չի մեկնաբանում Ռուստանի տարածքում տեղի ունեցածը։
