Կոսովոյի հյուսիսում կարող են նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնել

Սերբիայի և Կոսովոյի նախագահներ Ալեքսանդար Վուչիչը և Վյոսա Օսմանի-Սադրիուն, Բուլբուակա, Մոլդովա, 1 հունիսի, 2023թ.

Ֆրանսիան և Գերմանիան Մոլդովայում գումարված Եվրոպական համայնքի երկրորդ գագաթնաժողովում կոչ են արել Կոսովոյի հյուսիսում սերբաբնակ չորս տարածքներում անցկացնել ՏԻՄ նոր ընտրություններ: Այդ մասին հունիսի 1-ին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

«Կանցլեր Օլաֆ Շոլցի հետ երկու կողմերից պահանջել ենք անհապաղ անցկացնել չորս տարածքներում ընտրություններ՝ սերբական կողմի հստակ մասնակցությամբ»,- ասել է Մակրոնը:

Նա հայտնել է, որ գագաթնաժողովի շրջանակներում Շոլցի ընկերակցությամբ հանդիպումներ է անկացրել Սերբիայի և Կոսովոյի նախագահներ Ալեքսանդար Վուչիչի և Վյոսա Օսմանի-Սադրիուի հետ:

Կոսովոյում հայտնել են, որ կքննարկեն հյուսիսային սերբաբնակ տարածքներում նոր ընտրությունների հնարավորությունը: