Այսօրվանից կստուգվի մեքենաների դիմային ու կողային ապակիների թափանցելիությունը

Արխիվային լուսանկար

Այսօրվանից պարեկները կստուգեն մեքենաների դիմային ու կողային ապակիների թափանցելիությունը, հայտնում է Ոստիկանությունը։

Գերատեսչությունից նշում են, որ մգեցված ապակիները պետք է առնվազն 70 տոկոս թափանցելիություն ունենան, հակառակ դեպքում վարորդները կտուգանվեն։

Պարեկները մեքենաների ապակիները հատուկ սարքերի միջոցով են ստուգելու։

Ի դեպ, հենց այդ սարքերի բացակայության պատճառով է, որ դեռևս տարիներ առաջ ընդունված օրենքը չի գործել, ավելի վաղ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։