Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մեկ դեպք, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում»,- ասված է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ռազմական գերատեսչության ամենօրյա տեղեկագրում: