«Ազատությունն» այսօր հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

«Ազատությունն» այսօր հյուրընկալել էր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Ա. Քվինին։ Դեսպանը ծանոթացավ ռադիոկայանի լրագրողների հետ, շրջեց երևանյան գրասենյակում՝ կարևորելով «Ազատության» դերը հայաստանյան մեդիա դաշտի և ժողովրդավարության ամրապնդման գործում։

Դեսպանը վերահաստատեց ԱՄՆ անվերապահ աջակցությունը ազատ մամուլին, կարծիքների բազմազանությանը և հանրային առողջ բանավեճին։