Պրիգոժինը իրավապահներից պահանջում է ստուգել ՌԴ ՊՆ ղեկավարության գործունեությունը

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը գրություն է ուղարկել իրավապահներին՝ պահանջելով հետաքննել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները Ուկրաինայում ընթացող պատերազմի ընթացքում և դրան նախորդող շրջանում։

«Այսօր ես Քննչական կոմիտե և Գլխավոր դատախազություն մի նամակ եմ ուղարկել, որով խնդրել եմ ստուգել՝ արդյո՞ք Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հատուկ ռազմական գործողության նախապատրաստման և դրա իրականացման ընթացքում հանցագործություններ կատարվել են, թե՝ ոչ։ Նամակների բովանդակությունը չի հանրայնացվի, քանի որ այդ հարցով զբաղվելու են իրավապահները», -այսօր տարածած ձայնային ուղերձում նշել է Պրիգոժինը։