Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Պուտինը շնորհավորել է Էրդողանին նախագահ վերընտրվելու կապակցությամբ և ընդգծել է նրա մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում:
Էրդողանն, իր հերթին, հաստատել է Ռուսաստանի հետ համագործակցելու Թուրքիայի ցանկությունը:
Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները: