Ղրղըզստանի կառավարությունը հաղորդել է, որ Ուզբեկստանում՝ Սամարղանդում ավարտվել են ղրղըզ-ուզբեկական բանակցությունները:
Ղրղըզստանի և Ուզբեկստանի պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են երկու երկրների միջև սահմանազատման իրավական և տեխնիկական փաստաթղթերը:
Բանակցություններին մասնակցել են երկու կառավարությունների պաշտոնյաներից կազմված աշխատանքային խմբերը և սահմանազատման համատեղ հանձնաժողովը:
Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են համատեղ ջանքերով անցկացված դաշտային հետազոտությունների արդյունքները և հաստատել են համապատասխան փաստաթղթերն ու դրանց կից արձանագրությունները: