Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում եղել է Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հարցը:
Արցախի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ քննարկվել են արտաքին քաղաքական ու անվտանգային, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական ու տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցեր:
Արայիկ Հարությունյանը երեկ նաև ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի Նախագահն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում սահմանափակումների մասին