Դատարանը Գյումրիի ավագանու իշխանական անդամ Երվանդ Խանամիրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել տնային կալանքը՝ 2 միլիոն դրամ գրավի դիմաց, «Ազատությանը» հայտնեց նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Խանամիրյանը երեկ ձերբակալվել է 50-ամյա տղամարդուն ծեծելու, խոշտանգելու ու հրազենային վիրավորում հասցնելու գործի շրջանակներում։
Ավելի վաղ այս գործով ձերբակալվել էր իշխող «Քաղպայմանագրի» համակիր, 35-ամյա գործարար Մարտին Թորոյանը։ Նա մեղադրվում է սպանության փորձի, մարդուն ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու համար։ Չնայած այս ծանր հոդվածներին, Թորոյանը ևս տնային կալանքի տակ է՝ 10 միլիոն գրավի դիմաց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիում տղամարդուն խոշտանգելու ու հրազենային վիրավորում հասցնելու գործով ձերբակալվել է Գյումրիի ավագանու անդամ Երվանդ Խանամիրյանը