Վերականգնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժառուների տեղափոխումը Հայաստանի բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ այսօր 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բուժկենտրոններ։
Ըստ հաղորդագրության 12 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Դեռևս տասնյակ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի:
«Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում», - ասված է հաղորդագրությունում։
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում մասնակիորեն վերականգնվել են պլանային հետազոտությունները և միջամտությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԽՄԿ-ն վերսկսել է գործունեությունը Լաչինի միջանցքում