Ռուաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, թե ամերիկացի մի խումբ սենատորների կոչը «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագրից երկիրը դուրս հանելու մասին վկայում է, որ Վաշինգտոնի համար այդ փաստաթուղթը քաղաքական հաշվեհարդարի գործիք է:
Այդ մասին Ռյաբկովն ասել է «Մեժդունարոդնայա ժիզն» հանդեսին տված հարցազրույցում, որն այսօր է հրապարակվել:
«Երբ տեսնում եմ հաղորդագրությունն այն մասին, որ Կապիտոլիումում (ԱՄՆ Կոնգրես) մի խումբ օրենսդիրներ հանդես են գալիս ՌՀՍԿ պայմանագրից դուրս գալու նախաձեռնությամբ, հանգում եմ այն եզրակացության, որ պայմանագիրը հետզհետե վերածվում է ընդդիմախոսների հետ քաղաքական հաշվեհարդարի որոշակի գործիքի»,- ասել է Ռյաբկովը:
Նրա փոխանցմամբ, ամերիկացի օրենսդիրներին չի հետաքրքրում անցած տասնամյակների ընթացքում հաստատված սպառազինությունների հսկողության և կրճատման բուն գաղափարախոսությունը և դրա իրագործումը:
«Ինչպես անել, որ դա պահպանվի, այլ ոչ թե դառնա անցյալ՝ այդ հարցը նրանց համար արդեն հրատապ չէ»,- ասել է Ռյաբկովը: