Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
Վլադիմիր Պուտինն Իլհամ Ալիևի հետ հանդիպման մեկնարկին նշել է, որ ընդհանուր առմամբ, ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։
«Դրանք զարգանում են աստիճանաբար, ընդ որում՝ հավասարության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով միմյանց շահերը և համաձայն դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի, որը ստորագրվել է 2022 թվականի փետրվարին։ Մենք բոլորս շատ ուրախ ենք այս կապակցությամբ», - ասել է նա:
Վլադիմիր Պուտինը ապա առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև տեղի կունենա երեք առաջնորդների հանդիպումը, ավելի վաղ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կրեմլում այսօր անցկացվել է ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցել է Ադրբեջանի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում Փաշինյանի ու Ալիևի միջև բանավեճ սկսվեց