«Վագներ» ռազմականացված մասնավոր կազմակերպությունը սկսել է դուրս բերել իր զինված վարձկաններին Ուկրաինայի Բախմուտ քաղաքից՝ դիրքերը հանձնելով ռուսական կանոնավոր բանակի ստորաբաժանումներին։
Տելեգրամի էջում տեղադրված տեսանյութում «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը ասել է. - «Մենք դուրս ենք բերում ստորաբաժանումները Բախմուտից։ Այսօր հիմա առավոտյան ժամը 5-ն է` մայիսի 25-ը։ Մինչև հունիսի 1-ը հիմնական մասը կբազավորվի թիկունքային ճամբարներում։ Դիրքերը փոխանցում ենք զինվորականներին»։
Տեսանյութում նա մոտենում է «Վագների» վարձկաների տարբեր խմբերին, հայտնում, որ դուրս են գալիս, ինչ վերցնեն իրենց հետ, ինչ թողնեն զինվորներին։
Նախօրեին հրապարակված սկանդալային հարցազրույցում Պրիգոժինը հայտնել էր, որ Բախմուտում «Վագների» 20 հազար անդամ է զոհվել, որոնց կեսը հավաքագրված կալանավորներ էին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվգենի Պրիգոժին. «Ուկրաինայում զոհվել են մոտ 20 հազար վագներականներ» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի ԳՇ. Գիշերը խոցվել են ռուսների ուղարկած բոլոր 4 կամիկաձե դրոնները