Միջազգային մի շարք մասնագիտացված կազմակերպությունների համատեղ հետաքննությունը ցույց է տվել, որ «Պեգասուս» լրտեսական ծրագրի թիրախ էին դարձել Հայաստանում «Ազատություն» Ռ/Կ-ի երկու թղթակիցներ, առնվազն մեկ տասնյակ հասարակական գործիչներ, իսկ Ադրբեջանում հարյուրավոր հեռախոսահամարներ։
«Պատահական չէ, որ մեր հայկական ծառայության երկու թղթակիցները, որոնք հայտի են իրենց ծանր հարվածող հաղորդումներով, թիրախավորվել են «Պեգասուս» լրտեսական ծրագրով։ Նրանց մասնավոր կյանքի կոպիտ խախտումը վրդովեցուցիչ է և մեծ կասկածներ կան, որ պատասխանատուն Ադրբեջանի կառավարությունն է», - ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» Ռ/Կ-ի գործող նախագահ Ջեյմի Ֆլայը։
2022-ի ամռանը միջազգային մեդիա կոնսորցիումը հայտարարել էր, որ իսրայելական NSO Group-ի լրտեսական ծրագիրը աշխարհի շուրջ 50 երկրներում օգտագործվել է գործող և նախկին առաջնորդների, հասարակական-քաղաքական գործիչների, լրագրողների, իրավապաշտպանների, գործարարների սմարթֆոնները կոտրելու համար։