«Իրանական հորիզոնում ամպեր են կուտակվում», - այսօր Երուսաղեմում նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Հերցի Հալեվին։
«Ըստ իս՝ առաջիկայում հնարավոր են բացասական զարգացումներ, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների։ Իրանի միջուկային ծրագրի առաջընթացն աննախադեպ է, բացի այդ, մեր շուրջ կատարվող ցանկացած զարգացում, ցանկացած թշնամի, որին մենք բախվում ենք, այսպես թե այնպես կրում է Իրանի ազդեցությունը», - հայտարարել է Իսրայելի բանակի հրամանատարը։