Առաջիկա ժամանակահատվածում հայկական կողմի հետ նոր հանդիպումներ են նախատեսվում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սյոդերֆելտի ղեկավարած պատվիրակության հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ այդ շփումները կայանալու են տարատեսակ միջազգային համաժողովների ընթացքում։ Ալիևի պնդմամբ՝ Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրմանը «Բաքվի ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա»։
«Դրանց թվում է պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։