Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևն այսօր պաշտոնական այցով մեկնել է Պակիստան:
Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նախատեսված է Վելիևի հանդիպումը Պակիստանի ռազմական ղեկավարության հետ, նախատեսվում է այցելություն մի շարք ռազմական ձեռնարկություններ:
Այցն իրականացվում է Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ասիմ Մունիրի հրավերով։