Նոր պայթյուններ, հրդեհներ Ռուսաստանի Բելգորոդի մարզում

Ռուսաստան - Մարտական գործողությունները Բելգորոդի մարզի տարածքում, 22-ը մայիսի, 2023թ.

Այս գիշեր Բելգորոդի մարզի Բորիսովկա գյուղում անօդաչու թռչող սարքը պայթուցիկ է նետել վարչական շենքերից մեկի վրա, տանիքը վնասվել է, տուժածներ չկան, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Ավելի ուշ, նրա խոսքով, Բորիսովկայում անօդաչու թռչող սարքի երկրորդ հարվածի արդյունքում վնասվել է բնակելի տան տանիք։

Գրայվորոնում, ըստ տեղական իշխանությունների, անօդաչու թռչող սարքերն ուղղվել են երկու բնակելի շենքերի վրա, պայթուցիկ սարքերի արձակման արդյունքում դրանք բռնկվել են։

Գլադկովի խոսքով՝ Գրայվորոնսկի շրջանի բնակիչները դեռ չպետք է վերադառնան իրենց տները: Երեկ իշխանություններն այնտեղից տարհանել էին մարդկանց, խաղաղ բնակիչների մեջ զոհեր չկան։

Միաժամանակ, նահանգապետն ասել է, որ Գրայվորոնում տարհանման միջոցառումների ժամանակ մահացել է 1941 թվականին ծնված մի կին։

«Տեղեկություններ կան, որ այն բնակավայրերում, որտեղ հակառակորդը մտել է, երկու վիրավոր խաղաղ բնակիչ կա, մինչ այժմ անվտանգության ուժերին չի հաջողվել հասնել նրանց», - ասել է Բելգորոդի նահանգապետը։

Գլադկովի խոսքով՝ Գրայվորոնսկի սահմանային շրջանում, ուր նախօրեին մուտք է գործել «Ռուս կամավորական կորպուսի» ջոկատը, «պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածքի մաքրումը՝ ուժային կառույցների հետ միասին»։

Բացի այդ, Բելգորոդ քաղաքի բնակիչները հաղորդում են քաղաքում պայթյունի ձայնի և այն փողոցի արգելափակման մասին, որտեղ գտնվում է տեղի Անվտանգության դաշնային ծառայության շենքը: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում առայժմ չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևը պնդում է, թե Բելգորոդում ռազմական գործողություններին մասնակցում են միայն «ընդդիմադիր հայացքներով ռուս քաղաքացիներ»Ըստ Մոսկվայի՝ Բելգորոդի շրջանում գնդակոծության հետևանքով կա վեց տուժածՌուսաստանյան Բելգորոդի շրջանում մարտեր են ընթանում