Խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Մարտակերտի շրջանում

Ռուսական խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել Մարտակերտի շրջանում։

Ռուսաստանի ՊՆ ամենօրյա տեղեկագրում նշվում է, որ զոհեր և վիրավորներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ, ասված է հաղորդագրության մեջ։

Մանրամասներ, մասնավորապես, թե որ կողմն է խախտել հրադադարը, չի նշվում։