Արցախի Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր` ժամը 23:00-ին, կգումարվի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով:
Այլ մանրամասներ Արցախի ԱԺ-ն չի հայտնում:
Արցախի խորհրդարանի արտահերթ այս նիստը հետևում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս: