Ռուսաստանը շարունակելու է երկխոսությունը Հայաստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) թեմայով, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա ընդգծել է, որ Մոսկվան այդ կազմակերպությունը համարում է արդյունավետ, և ունի զարգացման ներուժ։
Կրեմլի խոսնակն այդկերպ է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի Հայաստանը կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե այն համարի «անգործունակ» կառույց։
«Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա, իհարկե, մենք կշարունակենք մեր երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, կխոսենք նրանց հետ ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով», - ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի խոսնակը շեշտել է, որ ՀԱՊԿ-ը անդամ երկրների շրջանում «ունի հեղինակություն» և «նախկինում ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում», «ունի զարգացման ներուժ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունեցող ՀԱՊԿ գործընկերներին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը ԱՄՆ-ին ու դաշնակիցներին է մեղադրում «ռուսներին ՀՀ-ից քշելու» ծրագրերի համար. Երևանը դեռ չի արձագանքել