Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանցի պաշտոնյաների և կառույցների նկատմամբ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանցի պաշտոնյաների և կառույցների նկատմամբ, որոնք մասնակցել են երկրում հակակառավարական բողոքի ցույցերը բռնությամբ ճնշելու գործին:

ԵՄ խորհրդի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սև ցուցակում ներառվել է նաև Թեհրանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով, ենթադրաբար, առնչություն ունի կին իրավապաշտպան Մարիամ Արվինի մահվան հետ։

Եվրամիությունն ընդհանուր առմամբ պատժամիջոցներ է սահմանել Իրանի 216 ֆիզիկական և 37 իրավաբանական անձանց նկատմամբ՝ արգելելով տնտեսական և այլ համագործակցությունը, ճամփորդություն դեպի ԵՄ, սառեցվել են դրանց ակտիվները։