Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է տարածել, պնդելով, թե ամիսներ շարունակված կատաղի մարտերից հետո Բախմուտը լիովին անցել է ռուսների վերահսկողության տակ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես նաև երկրի ռազմական ղեկավարությունը, սակայն,հերքում են ռուսական կողմի այդ պնդումները:
«Քաղաքի համար մարտերը դեռ շարունակվում են»,֊հայտարարել է պաշտոնական Կիևը:
Ավելի վաղ Զելենսկին հակառակ պատասխանն էր տվել: Ճապոնիայում, պատասխանելով հարցին, թե արդյոք Բախմուտը մնո՞ւմ է Կիևի վերահսկողության տակ,նա ասել էր. - «Կարծում եմ՝ ոչ։ Այսօր Բախմուտը միայն մեր սրտերում է»։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահականը հայտարարել էր, թե Զելենսկու այդ խոսքերը սխալ են ընկալվել:
Նախագահը,միաժամանակ, ընդգծել է, որ այդ քաղաքում ամեն ինչ ոչնչացված է։ «Դա ողբերգություն է։ Այնտեղ ոչինչ չկա», - նկատել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը շնորհավորել է «Վագներ»-ին և ռուսական բանակին Բախմուտի «ազատագրման» համարԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վագները» պնդում է, թե գրավել է Բախմուտը, Կիևը հերքում է