Թուրքիայի քաղաքացիներն արտերկրում արդեն քվեարկում են երկրորդ փուլում

Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Քեմալ Քըլըչդարօղլուն:

Արտասահմանյան երկրներում և սահմանային անցակետերում մայիսի 20-ին բացվել են ընտրատեղամասերը, որտեղ Թուրքիայի քաղաքացիները կարող են մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը:

Թուրքիայի Ընտրական բարձրագույն խորհուրդը հայտնել է, որ 73 պետություններում բացվել է 167 ընտրատեղամաս:

Արտասահմանում և սահմանային անցակետերում քվեարկությունը կշարունակվի մինչև մայիսի 24-ը:

Բուն Թուրքիայի տարածքում երկրորդ փուլի քվեարկությունը տեղի կունենա մայիսի 28-ին և կավարտվի տեղական ժամանակով երեկոյան ժամը 5-ին:

Երկրորրդ փուլում պայքարում են «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության լիդեր, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ժողովրդահանրապետական կուսակցության լիդեր, ընդդիմության միացյալ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի ընդդիմությունը ընտրությունների անճշտություններից է խոսում, Էրդողանը՝ ապագա պլաններից
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պոլսահայ համայնքում հիմնականում արդեն բացասական են գնահատում ընտրությունների հնարավոր երկու ելքն էլ