Դատարանն այսօր քննեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանքի հարցը, որոշումը կհրապարակի վաղը։
Դատական նիստից հետո զոհված զինծառայողների հարազատները փակել են Արշակունյաց պողոտան։
Վարչապետի որդուն առևանգելու կասկածանքով Գայանե Հակոբյանը ձերբակալվել է երկու օր առաջ, նրան մեղադրանք է առաջադրվել։ Դատարանը երեկվանից քննում է նրան ձերբակալելու որոշման դեմ բողոքը, այսօր քննում էր քննիչի միջնորդությունը՝ կնոջը կալանավորելու մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրգործ է հարուցվել Աշոտ Փաշինյանին առևանգելու համար. կան ձերբակալվածներ