Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը մտադիր է առաջիկայում հայտարարել 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:
Այդպիսով նա հանրապետականների շարքերում կդառնա նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ամենահզոր մրցակիցներից մեկը:
Ենթադրվում է, որ նա մայիսի 25-ին կհայտարարի նախընտրական պայքարին միանալու մասին:
ԴեՍանտիսը 44 տարեկան է, ավարտել է Հարվարդի համալսարանի իրավաբանության բաժինը:
Նախկին զինծառայող է, ծառայել է այդ թվում` Իրաքում: Զինվորական ծառայության համար ստացել է Բրոնզե աստղի մեդալը, Ծովային հետևակի մեդալը և Իրաքի պատերազմի մեդալը:
Աշխատել է որպես իրավաբան: Ակտիվ ծառայությունն ավարտել է 2010 թվականին: Մինչև 2019 թվականին Ֆլորիդայի նահանգապետ ընտրվել է պահեստի սպա և զորացրվել է լեյտենանտ-կոմանդերի պաշտոնում:
ԴեՍանտիսը 2013-18 թվականներին Ֆլորիդայի 6-րդ ընտրատարածքից ընտրվել է Ներկայացուցիչների տան անդամ:
Նրա նախնիները ժամանակին Իտալիայից են տեղափոխվել ԱՄՆ: ԴեՍանտիսն ամուսնացած է, ունի երեք զավակ: