Բայրամովը մեկնել է Մոսկվա, որտեղ վաղը նախատեսված է հանդիպում Միրզոյանի հետ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը, արխիվ

«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

«Այցի շրջանակում ուրբաթ օրը՝ մայիսի 19-ին, տեղի կունենա նախարարի հերթական հանդիպումը հայ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ: Բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագիրն է», - գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո վարչությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պաշտոնապես հաստատում է մայիսի 19-ին եռակողմ հայ-ռուս-ադրբեջանական բանակցությունների անցկացման փաստը