Սոթքում վիրավորված զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է. ՊՆ

Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Էդգար Վահանի Սուլեյմանյանն է:

Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Այսօր ավելի վաղը Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ Ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Հայաստանի ՊՆ զինծառայող, այնուհետև ադրբեջանական կողմը կրակ են բացել նրան տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, վիրավորվել է նաև բուժակը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական կողմի հաղորդումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմը կրակել է Սոթքի դիրքի, ապա շտապօգնության ուղղությամբ, կա 2 վիրավոր. Բաքուն հերքում է