Վաշինգտոնը չի բացառում Վրաստանի դեմ «հավելյալ քայլերի» կիրառումը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատել, արխիվ

Միացյալ Նահանգները չի բացառում Վրաստանի դեմ «հավելյալ քայլերի» կիրառումը՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիափոխադրումների վերականգնման դեպքում։ Այս մասին երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։

«Արևմտյան ողջ հանրությունը այժմ Ռուսաստանի Դաշնությունից որոշակի հեռավորություն է պահպանում, և մենք կարծում ենք, որ այժմ այդ երկրի հետ համագործակցությունն ընդլայնելու լավագույն պահը չէ», - հայտարարել է Պատելը։ Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները վերականգնվեն, ապա դա «լուրջ մտահոգության տեղիք կտա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանը չվերթների իրավունք շնորհեց «Ազիմուտ» ռուսական ավիաընկերությանըՎրաստանի ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է երկրի արտաքին քաղաքական կուրսը փոխելու մեջ Վրացական ընկերությունները կարող է պատժամիջոցների տակ ընկնեն, զգուշացնում է Վաշինգտոնը