Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին վերանորոգվում է

Վերանորոգման պատճառով մայիսի 15-ից դադարեցվել է գնացքների երթևեկությունը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով, հայտնել են «Վրացական երկաթուղի ընկերությունից։

Փակ հատվածի վերանորոգման աշխատանքները իրականացնում է «Ադրբեջանական երակաթուղի» ընկերության մասնաճյուղը։ Վերանորոգման համար նախատեսված ժամկետը չի նշվում։

Անցած տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել էր, որ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան երկաթուղում լրացուցիչ ներդրվելու է 100 միլիոն դոլար, որի շնորհիվ հինգ անգամ կբարձրանա այդ երկաթուղու թողունակությունը։