9 բուժառուներ 7 ուղեկցողների հետ Արցախից այսօր տեղափոխվել են Հայաստան

Արցախից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառուներ, 7 ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապօգնության մեքենաներով Արցախից այսօր տեղափոխվել են Հայաստան, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Նախարարությունը նշում է, որ տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է Հայաստանում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է։

Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը Հայաստանի բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:

Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետի պաշտոնական տեղակայումից հետո տեխնիկական հարցեր կան քննարկելու։ «Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել։ Պետք է էս նոր իրավիճակում էլ հասկանալ, թե արդյոք պայմանները նույնն են մնում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու ուղղությամբ