Վրաստանի քաղաքացիակիան ավիացիայի գործակալությունը դեպի Վրաստան չվերթներ իրականացնելու իրավունք է շնորհել «Ազիմուտ» ռուսական ավիաընկերությանը:
«Ազիմուտը» դարձավ 2019 թվականից ի վեր առաջին ռուսական ընկերությունը, որը ստացավ Վրաստանի օդակայաններում վայրէջք կատարելու իրավունք:
Այդ իրավունքի համար հայտեր են ներկայացրել ռուսական ևս երկու ընկերություններ: Ենթադրվում է, որ ռուսական օդանավերը չվերթներ կկատարեն Թբիլիսի, Քութայիս և Բաթում:
Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցություն իրականացնելու հայտ է ներկայացրել նաև Georgian Airways վրացական ընկերությունը:
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության ղեկավար Գիվի Դավիթաշվիլին նշել է, որ միջազգային պատժամիջոցների ցանկում հայտնված ռուսական ավիաընկերություններին չի տրվի դեպի Վրաստան չվերթների իրավունք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրացական ընկերությունները կարող է պատժամիջոցների տակ ընկնեն, զգուշացնում է Վաշինգտոնը