Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մտադիր է մայիսի վերջին մեկնել Ադրբեջան: Այդ մասին հայտնել է Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխտար Մամեդովը:
«Իսրայելի նախագահի պաշտոնական այցը Բաքու նախատեսվում է այս ամսվա վերջին»,- ասել է դեսպանը:
Իսրայելի նախագահն Ադրբեջան մեկնելու մտադրության մասին դեռ մարտ ամսին է հայտնել ադրբեջանցի դեսպանին: