Այսօր Բրյուսելում տեղ է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Նախօրեին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Բանակցություններից հետո Միշելն ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը, ըստ դրա Հայաստանի տարածքը 28 հազար 900 քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եռակողմ բանակցությունների հիմնական թեման եղել է երկու երկրների հարաբերությունների կարգավորումը. Միշել