Թուրքիայում հավանական է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Թուրքիայի նախագահության թեկնածուներ Էրդողանը, Ինջեն, Քըլըչդարօղլուն և Օղանը:

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Էները հայտնել է, որ, ըստ երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 49,4 տոկոսն, իսկ նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին քվերկել է ընտրողների 44,96 տոկոսը:

Երրորդ տեղում է Սինան Օղանն, ով քվեների 5,2 տոկոսն է ստացել, և չորրորդը՝ 0,43 տոկոսով պայքարը քվեարկությունից առաջ դադարեցրած Մոհարեմ Ինջեն:

Այդպիսով, Թուրքիայում պետք է տեղի ունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որը կանցկացվի մայիսի 28-ին:

Էները հայտնել է, որ դեռևս չեն մշակվել երկրի ներսում 27 և արտասահմանից ստացված 1529 քվեատուփերի թերթիկները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամենայն հավանականությամբ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի