Հայաստանը Ռուսաստանից չի ստանում այն սպառազինությունը, որը պատվիրել է և ինչի համար վճարել է. ԱԽ քարտուղար

Հայաստանը Ռուսաստանից չի ստանում այն սպառազինությունը, ինչ պատվիրել է և ինչի համար վճարել է, Novayagazeta-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանը անընդհատ փոխում է իր քաղաքական ուղղությունը, արդյոք դա տարօրինակ չէ՞, Արմեն Գրիգորյանը պատասխանել է, որ վերջին տարիներին աշխարհում և, մասնավորապես, տարածաշրջանում անվտանգության պատկերը կտրուկ փոխվել է։

«Պայմանագրային պարտավորությունները չեն պահպանվում. Մեր ամբողջ անվտանգության հայեցակարգը կառուցվել է սրա վրա, բայց դեռ նորը չկա։
Սա է ճգնաժամը», - ասել է նա՝ հավելելով, որ այս դեպքում հարկավոր է փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ։

ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ խոսքը մի քանի նման պայմանագրերի մասին է։

Նա հիշեցրել է նաև, որ Հայաստանն այդպես էլ չստացավ ՀԱՊԿ-ից այն արձագանքը, որը ակնկալում էր ադրբեջանական նախորդ տարվա ագրեսիայի ժամանակ։ Ըստ Գրիգորյանի՝ այդ ժամանակ եղել են նույնիսկ քննարկումներ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։