Բրյուսելում ադրբեջանցի է անհետացել

Բելգիա - Բրյուսելը երեկոյան, արխիվ

Բելգիայում անհետացել է Բրյուսելում բնակվող ադրբեջանցի Նիզամի Իբրահիմ օղլու Մամեդովը։ Վերջին անգամ նրան տեսել են 5 օր առաջ՝ մայիսի 8-ին, Բրյուսելի արվարձանում գտնվող կլինիկայի տարածքում։

Մամեդովի քույրն APA գործակալությանն ասել է, որ եղբայրը որոշ ժամանակ առաջ ավտովթարի հետևանքով գանգուղեղային վնասվածք է ստացել, տառապում է հիշողության կորստից և ապակողմնորոշումից։

Ադրբեջանցու անհետանալու մասին հաղորդում է տրվել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանությանը և Բելգիայի ոստիկանությանը։