Իսրայելը արդեն հինգերորդ օրը հրետակոծում է Գազայի հատվածը

Իսրայելի ավիահարվածների հետևանքները Գազայի հատվածում,

Իսրայելը արդեն հինգերորդ օրը հրետակոծում է պաղեստինյան Գազայի հատվածի ռազմական կառույցները՝ ի պատասխան իսրայելական բնակավայրերի վրա արձակված հրթիռների։

Ավիահարվածների հետևանքով սպանվել է «Իսլամական ջիհադ» խմբավորման անդամներից մեկը:

Պաղեստինյան բուժհաստատությունների փոխանցմամբ՝ մայիսի 9-ից սկսված հրետակոծությունների հետևանքով 30 մարդ է զոհվել, ևս 150-ը վիրավորվել են։

Պաղեստինի արտգործնախարարությունը ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու և շրջափակված Գազայի հատվածի անցակետը բացելու համար, ինչը թույլ կտա հումանիտար օգնություն ստանալ։