Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է անհետ կորած զինվորների ու գերեվարվածների ընտանիքի անդամներին, այսօր հաղորդում է Երևանում ԱՄՆ դեսպանատունը:
«Գերեվարվածները պետք է հայրենադարձվեն, իսկ հակամարտության երկու կողմերում զոհվածների աճյունները հնարավորության դեպքում պետք է վերադարձվեն նրանց հարազատներին», - նշված է հաղորդագրությունում:
Ադրբեջանական բանտերում, Բաքվի հաստատած տվյալներով, 33 հայ գերի է պահվում։ Նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է շուրջ ութ տասնյակ հայ գերի։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մենք որոնում ենք բոլորին, մեր համար բոլորը ողջ են, որովհետև ապացույցներ կան. անհետ կորած զինծառայողի հարազատ33 հայ քաղաքացի դեռ ադրբեջանական գերության մեջ է