Շաբաթ առավոտյան Լուգանսկում կրկին պայթյուն է որոտացել

Ուկրաինացի զինծառայողը Լուգանսկի շրջանում մարտերի ժամանակ, արխիվ

Շաբաթ առավոտյան ռուսական ուժերի կողմից օկուպացված Լուգանսկ քաղաքում կրկին պայթյուն է որոտացել։ Քաղաքի արևմտյան թաղամասից սև ծխի քուլաներ են բարձրանում։

Նախօրեին ևս Լուգանսկում պայթյուններ են տեղի ունեցել։ Ռուսների կողմից նշանակված վարչակազմի պաշտոնյաները երեկ ասել են, թե ուկրաինական կողմը Լուգանսկը հրետակոծել է հեռահար հրթիռներով։

Լուգանսկից մինչև ռազմաճակատային մոտակա գիծը շուրջ 90 կիլոմետր է։