Գերմանիան 2,7 մլրդ եվրոյի ռազմական օգնություն է տրամադրում Կիևին

Գերմանական Leopard տանկն Ուկրաինայում, արխիվ

Գերմանիան 2 միլիարդ 700 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար։ Այն ներառում է տասնյակ հրասայլեր, զրահատեխնիկա, զենիթային համակարգեր, հետախուզական դրոններ ու այլ սպառազինություններ և զինամթերք։

Շաբաթ օրը Թվիթերում այս մասին գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը՝ հրապարակելով սպասվող զինատեսակների ցանկը։