Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների վերսկսման դեպքում Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ կիրառել վրացական ընկերությունների դեմ։
«Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերսկսումը մեզ կանհանգստացնի. վրացական օդանավակայանների ընկերությունները կարող են պատժամիջոցների վտանգի առաջ հայտնվել, եթե սպասարկեն ներմուծման և արտահանման վերահսկողության ենթակա ինքնաթիռներ», - հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
Պաշտոնյան կրկնել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ «ուղիղ թռիչքները վերականգնելու կամ վիզային ռեժիմը փոխելու փոխարեն, վրաց ժողովուրդը հավանաբար կգերադասի, որպեսզի Պուտինը դուրս բերի ռուսական զորքերը Վրաստանի օկուպացված տարածքներից»:
«Ամբողջ արևմտյան հասարակությունները հեռացել են այդ դաժան ռեժիմից: Այժմ ժամանակը չէ ակտիվացնելու Ռուսաստանի հետ փոխգործակցությունը», - պնդել է Պատելը:
Ռուսաստանը չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար շուրջ 23 տարի առաջ սահմանված վիզային ռեժիմը, նախագահ Վլադիմիր Պուտինի մեկ այլ հրամանագրով վերականգնվում են նաև դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ղարիբաշվիլին ողջունել է վիզային ռեժիմը և ուղիղ թռիչքների արգելքը վերացնելու Ռուսաստանի որոշումըՎիզային ռեժիմի չեղարկման և ավիաչվերթների վերականգնման՝ Պուտինի որոշումը նոր կրքեր է բորբոքել ՎրաստանումՌԴ-ը Վրաստանի քաղաքացիների համար չեղարկում է վիզային ռեժիմն ու վերականգնում ավիաչվերթներըՈւկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մի քանի անգամ հրապարակավ գովեստի խոսքեր է ասել Վրաստանի կառավարության հասցեին՝ մասնավորապես Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու համար, Թբիլիսիի այդ քայլը գնահատելով որպես «պատասխանատու մոտեցում»: