Բեն Ուոլես. «Հնարավոր չէ ձեռքերը ծալած նստել, երբ ռուսները շարունակում են սպանել Ուկրաինայի խաղաղ բնակիչներին»

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, արխիվ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը խորհրդարանում խոսել է Storm Shadow տեսակի հրթիռներ Ուկրաինային տրամադրելու որոշման մասին, որը Մոսկվայի խիստ դժգոհությունն է հարուցել:

«Հնարավոր չէ ձեռքերը ծալած նստել, երբ ռուսները շարունակում են սպանել Ուկրաինայի խաղաղ բնակիչներին»,- ասել է նախարարը:

Նրա փոխանցմամբ, Ուկրաինան ունի պաշտպանվելու իրավունք, Storm Shadow հրթիռը թույլ կտա հեռու պահել ռուսներին ուկրաինական տարածքից:

«Հարկ է նաև գիտակցել, այդ հրթիռը հեռահարությամբ համեմատելի չէ ռուսական զենքի հետ, որի հեռահարությունը կարող է 2 հազար կիլոմետրի հասնել»,- ասել է բրիտանացի նախարարը: