Բլինքենն ու Միշելը քննարկել են կայուն և տևական խաղաղությանն աջակցելու հնարավորությունները

Էնթոնի Բլինքեն, Շառլ Միշել

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու տևական խաղաղությանն աջակցելու հնարավորությունները։

Վաշինգտոնն այլ մանրամասներ չի հաղորդում:

Միացյալ Նահանգներում հայ-ադրբեջանական քառօրյա բանակցություններից հետո կիրակի Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը հյուրընկալելու է Շառլ Միշելը:

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով, նախօրեին «Ազատությանը» փոխանցել էր, որ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե կողմերը մինչև այդ առաջընթաց չունենային Վաշինգտոնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում գոհ են Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններից․ մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ