ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, այսօր Բրյուսելում բացելով պաշտպանական հանձնաժողովի նիստը, նշել է, որ դաշինքին անհրաժեշտ է ավելացնել զենքի արտադրության ծավալները։
«Ներդրումները և արտադրական հզորությունները մեզ անհրաժեշտ են հիմա և երկարաժամկետ հեռանկարում։ Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, բայց ոչ այնքան արագ, որքան պահանջում է վտանգավոր աշխարհը», - նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ռուսաստանի ներխուժմանը դիմակայելու համար Ուկրաինան յուրաքանչյուր օր 10 հազար հրետանային արկ է օգտագործում, ինչը մաշեցրել է Արևմուտքի զինապահեստները։
Ակնկալվում է, որ ռազմական արտադրանքը ավելացնելու որոշումներ կընդունվեն հուլիսի կեսերին Լիտվայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում։