ՌԴ-ը Վրաստանի քաղաքացիների համար չեղարկում է վիզային ռեժիմն ու վերականգնում ավիաչվերթները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվում է վիզային ռեժիմը։ Այսուհետ 90 օրով Ռուսաստան այցելելու համար Վրաստանի քաղաքացիները վիզայի կարիք չեն ունենա։

Պուտինը նաև չեղարկել է Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումների արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականի ամռանը։