Պրիգոժին. «Վագների» վարձկանները Բախմուտում առաջ են շարժվել

«Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինն այսօր ասել է, թե իր զինյալները Բախմուտում առաջ են շարժվել։

«Այսօր «Վագների» ստորաբաժանումների առաջխաղացումը տարբեր ուղղություններով կազմել է մինչև 280 մետր։ Շարժվում ենք առաջ՝ սպասելով զինամթերքի մատակարարմանը», - ասել է նա՝ հրապարակված տեսանյութում։

Անցած շաբաթավերջին Պրիգոժինը հայտարարել էր, որ մայիսի 10-ին «Վագները» հեռանալու է Բախմուտից, քանի որ անհրաժեշտ քանակի զինամթերք չեն ստանում, որի համար նա մեղադրել էր Ռուսաստանի ՊՆ նախարարին և ԳՇ պետին։